211652_close_icon

Քանաքեռզեյթունցի երեխաների համար կազմակերպվեց այցելություն Երևան քաղաքի պատմության թանգարան

views-count1115 դիտում article-date 15:38 11-07-2015
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրի շրջանակներում, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով, բակային ճամբարներ են գործում նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որտեղ իրենց հանգիստն են անցկացնում շուրջ 200 երեխաներ: Բակային ճամբարների առօրյան ընդգրկում է ուսուցողական ու ճանաչողական բնույթի ծրագրեր, մարզական խաղեր, կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ մեր երկրի քաղաքների, նաև մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձաններ, թանգարաններ: Այս համատեքստում քանաքեռզեյթունցի երեխաներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան, ծանոթացել մայրաքաղաքի պատմությանն ու դիտել բազմաթիվ ցուցանմուշներ: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր