211652_close_icon
views-count1340 դիտում article-date 09:44 14-07-2015

Վիեննայում մեկնարկել է Իրանի միջուկային հարցով բանակցությունների վերջին նիստը. կարող է հայտարարվել գործարքի մասին

Վիեննայում ժամեր առաջ մեկնարկել է իրանական միջուկային ծրագրի հարցով Իրանի և «վեցյակի» անդամների միջև բանակցությունների վերջին նիստը: BBC-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը պետք է հասնեն ծրագրի համապարփակ համաձայնագրի կնքմանը, ինչից հետո չի բացառվում, որ հայտարարվի գործարքի մասին: Հիշեցնենք, որ կիրակի Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարեց, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններն ավարտին են մոտենում: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ դեռ մի քանի բարդ հարցերի լուծում չի տրվել:

Նմանատիպ նյութեր