Քրեական աշխարհում խորքային հակամարտություն է ծավալվում. «Իրավունք»
«Վերջին ժամանակներս հայաստանյան քրեական հեղինակությունները կամ սպանվում են կամ հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում: Դա խոսում է մեկ բանի մասին` քրեական աշխարհում խորքային հակամարտություն է ծավալվում: Վերջին թարմ դեպքերից մեկը քանաքեռցի հայտնի մականունով Տույի ձերբակալումն է, իսկ երեկ հրազենային վնասվածքով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Չուգուն մականվամբ Արթուր Հովհաննիսյանը, որտեղ էլ նա մահացել է», գրում է «Իրավունք» թերթը ու հավելում.
«Թե ինչքան կխորանա արդեն քրեական պատերազմ հիշեցնող այս իրավիճակը, անգամ քաջատեղյակ անձինք են դժվարանում կանխատեսել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: