211652_close_icon
views-count1845 դիտում article-date 12:50 15-07-2015

Իրանի հարցում առանց Ռուսաստանի հնարավոր չէր լինի հասնել համաձայնության. Օբամա

Առանց Ռուսաստանի աջակցության հնարավոր չէր լինի համաձայնության հասնել Իրանի միջուկային հարցում, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման The New York Times-ին տված հարցազրույցում: «Այդ հարցում օգնեց Ռուսաստանը: Ազնիվ կլինեմ ձեզ հետ: Հաշվի առնելով ներկա պահին Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով ունեցած մեր տարաձայնությունները՝ ես վստահ չէի, որ այն աջակցություն կունենա: Մենք չէինք հասնի ահդ համաձայնագրին, եթե չլիներ մեզ և «վեցյակի» մյուս անդամների հետ գործելու Ռուսաստանի պատրաստակամությունը, որպեսզի հաջող գործարք կնքվեր»,-խոստովանել է Միացյալ Նահանգների նախագահը:

Նմանատիպ նյութեր