211652_close_icon
views-count1571 դիտում article-date 13:33 24-08-2020

Թրամփը խոստացել է, վերընտրվելու դեպքում, Իրանի հետ համաձայնության հասնել 3 շաբաթվա ընթացքում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Իրանի հետ համաձայնությունների կհասնի մոտավորապես 3 շաբաթվա ընթացքում: Այդ մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի լրարգողներին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է օգոստոսի 23-ին: Պատմելով, թե ինքն ինչ ուղեգիծ կվարի վերընտրվելու դեպքում, նա նշել է. «Իրանի հետ գործարք կկնքեմ առաջին 3 շաբաթվա ընթացքում»: «Նրանք պարզապես սպասում են: Նրանք սաստիկ ցանկանում են գործարք կնքել,- հավելել է Թրամփը:- Նրանք ցանկանում են հասկանալ, թե ինչ կլինի»:- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը: Թրամփը բազմիցս պնդել է, որ պատրաստ է վերսկսելու երկխոսությունն Իրանի իշխանությունների հետ: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շահագրգռված է բազմակողմ կնքված ԳՀՀՊ-ն (Գործողությունների համատեղ համապարփակ պլանը) փոխարինելու ԱՄՆ-Իրան մեծ պայմանագրով, որը կընդգրկի ոչ մայն Իրանի միջուկային ծրագիրը, այլև լայն սպեկտրի այլ հարցեր, ներառյալ Թեհրանի հրթիռային ծրագիրը և նրա տարածաշրջանային քաղաքականությունը։

Նմանատիպ նյութեր