Պատանի հայ մարզիկները փայլուն հաջողության են հասել ԱՄՆ-ում
Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի պատանեկան հավաքականը հուլիսի 10-11-ը մասնակցել է ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած Ֆորմ և մենամարտական ձևերի Աշխարհի բաց առաջնությանը (Martial Arts Open World Championships)՝ Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանի և ֆեդերացիայի փոխնախագահներ՝ Տիգրան Սեդրակյանի ու Էդմոնդ Մուրադյանի գլխավորությամբ:
Մեր պատանի մարզիկները փայլուն մրցելույթներ են ունեցել առաջնությունում: Ութ պատանիներից յոթը՝ Նատալի Բարսեղյանը, Ռուբեն Պետրոսյանը, Լևոն Կուրղինյանը, Գրիգոր Մկրտչյանը, Ալեն Վիրաբյանը, Էլինա Ամիրբեկյանը և Նարեկ Հովսեփյան հռչակվել են աշխարհի չեմպիոններ, իսկ Ռուբեն Ղազանչյանը փոխչեմպիոն: