211652_close_icon
views-count1304 դիտում article-date 19:51 17-07-2015

Մայրաքաղաքում շարունակվում է շքամուտքերի նորոգման 2015 թվականի ծրագիրը

Մայրաքաղաքի վարչական շրջաններում աշխատանքներ են ընթանում բազմաբնակարան շենքերի շքամուտքերի նորոգման ուղղությամբ: Նորերով են փոխարինվում հարկաբաժինների հին պատուհանները, ներկվում ու բարեկարգվում են պատերն ու առաստաղները: Ծրագրով նախատեսված է նորոգել 548 շենքի թվով 785 մուտք: Հուլիսի 1-ի դրությամբ նորոգվել է 208 շենքի 285 մուտք: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դեռ նախորդ տարվանից մուտքերի վերանորոգման աշխատանքները պարտադիր ներառում են շենքերի բոլոր հարկաբաժինները, իսկ շինարարության ավարտից հետո նաև բնակիչներն են ստորագրում ընդունման համապատասխան փաստաթուղթը: Աշխատանքների ընթացքում իրականացվում է մշտական բազմակողմ վերահսկողություն: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր