7244 դիտում
08:31 18-07-2015
Հասկացանք, չեք ուզում, որ Գալուստ Սահակյանը շարունակի մնալ ԱԺ նախագահ՝ էդպես էլ ասեք, ի՞նչ եք սար ու ձոր ընկնում. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը հիշեցնում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի հայտարարությունը, թե հնարավոր է, որ ԱԺ պատգամավորները հայոց լեզվի իմացության քննություն կամ թեստ անցնեն ու հավելում.
«Լավ, հասկացանք, չեք ուզում, որ Գալուստ Սահակյանը շարունակի մնալ ԱԺ նախագահ՝ էդպես էլ ասեք, ի՞նչ եք սար ու ձոր ընկնում: Իսկ Շմայսի դեպքում դա ընդհանրապես ոչ միայն մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում է, այլեւ հակասում է խոշտանգումներն արգելելու վերաբերյալ Ժնեւյան կոնվենցիային: Ո՞վ է ձեզ իրավունք տվել գիտափորձեր անցկացնել ազգի ընտրյալների վրա:
Եվ ընդհանրապես՝ հայոց լեզվի իմացության ստուգումը կարելի է գնահատել որպես ներքաղաքական կայունությունը խարխլելու չարանենգ փորձ: Եթե պատգամավոր ընտրվելու իրավունք ստանան միայն հայոց լեզվին տիրապետողները, ՀՀԿ-ն ԱԺ-ում երբեք մեծամասնություն չի ունենա՝ անկախ ընտրությունների ժամանակ ստացած տոկոսներից: Հետեւաբար՝ այդ նորմը կարող է խարխլել մեր պետականության հիմքերը:
Հուսով ենք՝ գեներալ Մանվելը կգտնի այդ նորմի հեղինակին եւ ոսկեղենիկ հայերենով կբացատրի, թե ինչու չի կարելի դիմել նման արկածախնդրության»:
Նմանատիպ նյութեր
35397 դիտում
22:10 22-05-2019
Marca-ի կտրուկ անդրադարձը. «Մի՛ ասեք Մխիթարյան, ասեք ամո՛թ». Vnews.am
6814 դիտում
19:42 16-02-2020
Հովհաննես Խաչատրյան. Արցախի քննարկումից մենք հասկացանք,որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի չպետք է վարի բանակցությունները
Այս բաժնից
1267 դիտում
22:51 02-02-2025
Վաղվանից բոյկոտը հավաքում է նոր թափ` մեզ են միանում ուսանողները և աշխատողները․ Հայկ Մարության
1483 դիտում
09:00 01-02-2025
Իսկ գուցե ավելի հեռու գնացող նպատակներ կա՞ն. «Փաստ»
1531 դիտում
08:28 01-02-2025
Ինչի՞ց է ադրբեջանաթուրքական տանդեմը և՛ ոգևորված, և՛ անհանգստացած. «Փաստ»