Անդրանիկ Մանուկյանի ղեկավարած դեսպանատունը կեղծ դիվանագիտական համարանիշեր է տրամադրել քրեական հեղինակությունների. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հուլիսի 13-ին Ուկրաինայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նատալյա Գալիբարենկոյի եւ այդ երկրում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի հանդիպման ժամանակ Գալիբարենկոն լուրջ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում ՀՀ դեսպանատան կողմից տարիներ շարունակ տրամադրվող կեղծ պետհամարանիշերի առնչությամբ:
«Պարզվում է՝ դեսպանի պաշտոնում Ա. Մանուկյանի նշանակվելուց ի վեր, դեսպանատունը կեղծ դիվանագիտական համարանիշեր է տրամադրել քրեական հեղինակությունների, որոնք դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվելով՝ տարբեր ապօրինություններ են թաքցրել կասկածելի բեռներ են տեղափոխել եւ գործարքներ ձեւակերպել», գրել է թերթը: