Իսպանական օդանավակայանը վաճառվում է զեղչված գներով
Իսպանական Սիուդադ-Ռեալ քաղաքի օդանավակայանը, որն արդեն երկու տարի է` փորձում են վաճառել, կարող է վերջապես վաճառվել 10 հազար եվրոյով: Նախնական գինը կազմել էր 100 մլն եվրո:
BBC-ն տեղեկացնում է, որ օդանավակայանը աշխատել է 2 տարիների ընթացքում, ինչից հետո սնանկ է ճանաչվել ու վաճառքի հանվել, իսկ վաճառքը երկարաձգվել 7 անգամ: Միակ հայտը ներկա դրությամբ 10 հազար եվրո գնով չինական Tzaneen International ընկերությունից է:
Նշվում է, որ սնանկության պատճառներից մեկը օդանավակայանի տեղանքն է. օդանավակայանը տեղակայված է Մադրիդից 200 կմ հեռավորության վրա և այդ պատճառով էլ մեծ ուղևորահոսք չի ապահովել: