1438 դիտում
20:32 27-10-2015
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Բագրատաշենի մաքսակետում. Հյուսիսային անցակետի շինարարարությունը վճռական փուլում է
Հայաստանի հյուսիսի մաքսային դարպասների արդիականացման ծրագրի մեկնարկը տրվել է Գուգարքի տարածաշրջանային
մաքսատան կազմում գործող Բագրատաշենի մաքսակետից՝ 2013-ին: Ծրագիրն այժմ մոտենում է ավարտին, և, հաշվի առնելով շինարարական աշխատանքների պատասխանատու փուլը, «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի ղեկավար խորհրդի նախագահ, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ
Խաչատրյանը շինհրապարակ է այցելել՝ անձամբ ծանոթանալու շինարարության ընթացքին:
Շրջայցի ընթացքում Գագիկ Խաչատրյանը ծանոթացել է նախագծային բոլոր մանրամասներին, ըստ գործառույթների՝ հստակեցրել ապագա անցակետի արդյունավետ գործարկման հնարավորությունը: Նախարարը գնահատում է՝ կապիտալ շինարարությունն ավարտված է, սակայն անելիքներ դեռ կան` ներքին ու արտաքին հարդարման և այլ ուղղություններով: Շրջայցի ընթացքում ավարտական փուլին առնչվող ի հայտ եկած բոլոր խնդիրների և թերությունների հետ կապված Գագիկ Խաչատրյանը խորհրդակցություն է անցկացրել Բագրատաշենի մաքսակետում՝ պետական գերատեսչությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչների և շինարարաների մասնակցությամբ:
Նախարարն ընդգծել է շինարարական աշխատանքները միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող որակով ավարտին հասցնելու անհրաժեշտությունը` լիարժեք ապահովելու համար «մեկ պատուհան-մեկ կանգառ» սկզբունքի արդյունավետ կիրառումը սահմանահատման ժամանակ՝ բացառելով ընթացակարգերի կրկնությունը: Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ Սամվել Սաֆարյանի տեղեկացմամբ` նախարարը մաքսատան ղեկավարությանը հանձնարարել է համատեղ քննարկում կազմակերպել անցակետում ծառայություն իրականացնող բոլոր ստորաբաժանումների հետ` ի մի բերել շինարարական թերացումներն ու քայլեր ձեռնարկել խնդիրների շտկման ուղղությամբ:
«Նոր անցակետի առանձնահատկությունն այն է, որ սահմանային ծառայություն իրականացնող բոլոր կառույցները կգործեն մեկ հարկի տակ. 10 հա տարածքում կանգուն են մանրակրկիտ զննման, «Ռապիսկան» սարքի, ֆիտոսանիտարական և վարչական մասնաշենքերը, կինոլոգիական կենտրոնը, մուտքի և ելքի համար նախատեսված 4-ական ուղին և այլն: Բոլորը միտված նախևառաջ՝ քաղաքացու հարմարավետությանը»,- ընդգծել է Սամվել Սաֆարյանը:
Նախարարի մեկ այլ հանձնարարությամբ նոր մաքսակետի ուղևորային անցուղում ևս կտեղադրվի «Ռապիսկան» սարքավորում, ինչի արդյունքում, ըստ մաքսատան պետի, քաղաքացիները զերծ կմնան կրկնակի զննում անցնելուց: Սահուն սահմանահատում՝ հաշված րոպեների ընթացքում. Բագրատաշենի արդիականացված անցակետը կներկայանա այցելուներին ժամանակակից տեսքով և համահունչ սպասարկմամբ:
[b]ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
6133 դիտում
13:42 29-04-2015
Բագրատաշենի անցակետի շինարարարությունը մոտենում է ավարտին. Սամվել Սաֆարյան
1689 դիտում
15:08 20-07-2015
Բագրատաշենի անցակետերի արդիականացման գործընթացը վճռական փուլում է
14814 դիտում
15:58 18-04-2017
ՊԵԿ նախագահն աշխատանքային այցով եղել է Բագրատաշենի մաքսակետում
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21178 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1168 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու