4304 դիտում
19:20 20-07-2015
Կոտայքի մարզում խոհարարն Opel-ով վրաերթի է ենթարկել դաշտում հանգստացողին. նրան և վրաերթի ենթարկվածին տեղափոխել են հիվանդանոց
Երեկ՝ հուլիսի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ, 26-ամյա Տիգրան Խաչատրյանը իր վարած Opel Vectra մակնիշի 29 ՍՍ 002 համարանիշի ավտոմեքենայով Աղվերան-Արզական ավտոճանապարհին, դեպի Արզական գյուղի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել դաշտամիջում հանգստացող Երևանի բնակիչ, 61-ամյա Արմենուհի Մելքոնյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Ա. Մելքոնյանն ու վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Տ. Խաչատրյանն աշխատում է «Կրիստալ Ռեզորթ» հյուրանոցային համալիրում՝ որպես խոհարար:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2059 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)