211652_close_icon
views-count4436 դիտում article-date 07:43 21-07-2015

Թռչնամսի արտադրությամբ զբաղվող ընկերությունը դադարեցրել է գործունեությունը. «Ժողովուրդ»

«Թռչնամիս արտադրող ընկերությունների ներկայացուցիչները պնդում են, որ իրենց ծանր կացության պատճառն այն է, որ վերջին ամիսներին մեծ ծավալներով էժան թռչնամիս է ներկվում Հայաստան: Արդյունքում, տեղական արտադրողները, որոնց ապրանքն ավելի որակով է, բայց նաև թանկ, մրցակցությանը չեն դիմանում», գրում է «Ժողովուրդ»-ը: ««Միլեն Արտ» ընկերությունը, որը շուրջ տասը տարի զբաղվել է թռչնամսի արտադրությամբ, արդեն մոտ 20 օր է՝ իր գործունեությունը դադարեցրել է: Ընկերության տնօրեն Սամվել Աբրահամյանը ասել է, որ այլևս չի ցանկանում թռչնամսի արտադրությամբ զբաղվել: «Հիմա չեմ ցանկանում այս գործով զբաղվել, որովհետև մեր երկրում պետք չէ ինչ-որ գործ սկսել: Մեր հանրապետությունում թռչնամիս արտադրելն աբսուրդ է դարձել»,- հավելել է Աբահարմյանը, գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր