2468 դիտում
09:02 29-07-2015
Հայաստանում գործող և հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Թալգրիգ» ընկերությունը սնանկացման գործընթացում է. «Ժողովուրդ»
Արդեն մոտ մեկուկես տասնամյակ Հայաստանում գործող և հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Թալգրիգ» ընկերությունը, պարզվում է, սնանկության գործընթացում է գտնվում, գրում է «Ժողովուրդ» թերթը: Ընկերության տնօրեն Հովհաննես Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իրենց սնանկացման հիմնական պատճառը «ՎՏԲ» բանկն է:
«Ըստ Հակոբյանի՝ իրենց ընկերությունը նշված բանկից 10 տարի ժամկետով և ցածր տոկոսադրույթով վարկ է վերցրել, սակայն մեկուկես տարի անց վարկի տոկոսադրույթները սկսել են կտրուկ բարձրանալ: «Պատկերացրեք, որ վարկի 6.5 տոկոսը բարձրացավ ու դարձավ 9.5, ապա՝ 14.5 տոկոս: Ավելի քան երկու անգամ բարձրացավ տոկոսը, որն էլ տնտեսվարող սուբյեկտի մոտ ֆինանսական մեծ դժվարություններ առաջացրեց:
Ընդ որում,մենք ունեինք 7 մլն դոլարի վարկային պորտֆել, ու այդքան տոկոս բարձրացնելը լուրջ հարված էր, որին էլ չդիմացավ մեր ընկերությունը»,- պարզաբանել է «Թալգրիգի» տնօրենը: Ահա թե ինչպես են օտար բանկերը թալանում ՀՀ քաղաքացիներին. ՎՏԲ-ն նաև հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Թալգրիգի», հավելել է թերթը:
Նմանատիպ նյութեր
4433 դիտում
07:43 21-07-2015
Թռչնամսի արտադրությամբ զբաղվող ընկերությունը դադարեցրել է գործունեությունը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»