211652_close_icon
views-count2907 դիտում article-date 13:34 21-07-2015

Թուրքիայում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացրել է 18-ամյա մի աղջիկ

Թուրքիայի սահմանային Սուրուչ քաղաքի կենտրոնում երեկ տեղի ունեցած հզոր պայթյունը իրականացրել է 18-ամյա մահապարտ-ահաբեկիչ աղջիկ, հաղորդում է Sputnik-ը: Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել, սակայն իշխանությունները ենթադրում են, որ այն իրականացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խոսքով՝ ահաբեկչության վայրում հավաքված տվյալները ցույց են տալիս, որ ԻՊ-ը «կենդանի ռումբ» է օգտագործել: Հիշեցնենք, որ պայթուցիկը գործի է դրվել նմշակույթի տան դիմա գործող սրճարանի մուտքի մոտ, որտեղ հավաքվել էին Սիրիա մեկնող թուրքաբնակ քրդերը: Ահաբեկչության զոհ է դարձել 31 մարդ, իսկ 100-ից ավելի մարդ՝ վիրավորվել:

Նմանատիպ նյութեր