Ծառուկյանի եւ Աբրահամյանի հարաբերությունները կարծես չեն կարգավորվել. ՀԺ
«Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված Նոր Հաճընի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու բացման արարողությանը երեկ չէր մասնակցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ծառուկյանի եւ Աբրահամյանի հարաբերությունները կարծես չեն կարգավորվել», գրել է «Հայկական ժամանակը» ու հիշեցրել ՀՀԿ-ում հայտնի խորհրդակցությունը, որի ժամանակ Հովիկ Աբրահամյանը խոսում էր ոմանց «բամփելու» մասին նկատի ունենալով Ծառուկյանին: