Հարաբերությունները կարգավորվել են. Վահան Կարապետյանը ռեյտինգային թեկնածու կառաջադրվի ԲՀԿ-ի կողմից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս Աջափնյակում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է կուսակցությունից դուրս գալու դիմում գրած Վահան Կարապետյանի հետ:
Հիշեցնենք, որ Վահան Կարապետյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էր գրել սեպտեմբերի սկզբին և չէր աջակցել ԲՀԿ-ին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ:
Ծառուկյանը և Կարապետյանը կարգավորել են իրենց հարաբերությունները և որոշել են, որ Կարապետյանը որպես ռեյտինգային թեկնածու կառաջադրվի ԲՀԿ-ի կողմից, ինչպես 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: