Օբաման և Էրդողանը քննարկել են Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի ընդլայնման հարցը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն ընդլայնելու հարցը:
Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել փակել ահաբեկիչների մուտքը դեպի Թուրքիա և ապահովել թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունն ու անվտանգությունը: Օբաման հաստատել է Թուրքիայի ազգային անվտանգությանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերի ներդրումը: