211652_close_icon

Բակո Սահակյանն ընդունել է Արցախում ապրող եւ աշխատող սփյուռքահայ ուսանողներին

views-count1736 դիտում article-date 15:09 23-07-2015
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային ուսանողական ծրագրի շրջանակներում հայրենիքում ապրող եւ աշխատող սփյուռքահայ ուսանողներին: Երկրի ղեկավարը ողջունել է սփյուռքահայ երիտասարդների աշխատանքը տարբեր պետական մարմիններում, կարեւորել այդ ծրագիրը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից: Արծարծվել են նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք կապերին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք: [b]ԼՂՀ նախագահի մամլո ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր