211652_close_icon
views-count1675 դիտում article-date 07:41 24-07-2015

ՀԾԿՀ-ն մտադիր է էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ընկերություն վարձել. ՀԺ

«Հայկական ժամանակը» գրում է. «Ռոբերտ Նազարյանի գլխավորած ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ցանկանում է էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ընկերություն վարձել: Կարևորն այն է, թե ի՞նչ հարցերի շուրջ է ցանկանում խորհրդատվություն ստանալ հանձնաժողովը: Ուսումնասիրելով այդ հարցերը՝ կարելի է հանգել եզրակացության, որ հանձնաժողովը ընդհանրապես մտադիր չէ վերլուծել, թե ի՞նչ է տեղի ունեցել էներգահամակարգում անցած տարիներին, ինչո՞ւ են այդքան պարտքեր կուտակվել, ինչո՞ւ են այդքան վեծ կորուստներ արձանագրվել, ի՞նչ մեխանիզմով է թալանվել համակարգը և այլն։ Հանձնաժողովը խնդիր է դնելու ապագա խորհրդատուի առաջ պարզել, թե ինչպես պետք է հաշվարկել սակագինը, ուսումնասիրել ու վերլուծել շուկան և հետագայում մշակել ռազմավարական զարգացման ծրագիր»: Թերթը եզրակացնում է, որ դրանով գործողությունները ավարտվելու են փորձ չի արվելու և «մաքրել» համակարգը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր