Շիրակի մարզում Իրինան տանը միայնակ ծննդաբերել է եւ դաժանաբար շնչահեղձ անելով՝ սպանել նորածին որդուն, անգամ «արդարացել», թե ինչու
40-ամյա Իրինա Իոսիֆովային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի 3-րդ փողոցի իրենց տանը լինելով մենակ՝ ծննդաբերել է արական սեռի երեխա և ընտանիքի սոցիալական վատ վիճակից ու երեխային պահելու միջոցներ չունենալու հանգամանքից ելնելով՝ ծննդաբերությունից անմիջապես հետո որոշել է սպանել նորածնին:
Նույն օրը, ժամը 8.00-ի սահմաններում, ապօրինաբար նորածնին կյանքից զրկելու դիտավորությամբ վերջինիս գլուխը բերանի և քթի մասով հենելով իր բազուկին, նախաբուզակով սեղմել է այն և փակելով շնչուղիները` շնչահեղձ անելու եղանակով սպանել է նրան:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.- 106 հոդվածի հատկանիշներով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։