211652_close_icon
views-count2459 դիտում article-date 23:45 25-07-2015

Քենիայում նորածին տղաներին անվանակոչել են ԱՄՆ նախագահի օդանավի անունով

Քենիա այցելության հետ կապված մայրերը իրենց նորածիններին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային վերաբերող անուններ են դրել: Մասնավորապես, մի քանի տղաների անվանակոչել են Օբամայի օդանավի պատվին: «Ես որոշել եմ իմ երխայի անունը դնել Air Force One Barack Obama, որպեսզի մենք լավ հիշենք ԱՄՆ նախագահի այցելությունը Քենիա», -ասել է քենիացի մայրերից մեկը: Մեկ այլ կին էլ իր որդու անունը դրել է ուղղակի Air Force One:«Ինձ ասացին, որ դա լավագույն օդանավն է, քանի որ դրա մեջ է գտնվում ուժեղ ամերիկացի առաջնորդը, ով նույնպես քենիացի է», ասել է կինը: Աղջիկ երեխաներին էլ անվանել են Միշել, Մալիա և Մալիա Սաշա՝ Օբամայի կնոջ և երկու դուստրերի պատվին:

Նմանատիպ նյութեր