Թուրքիայում զինվորական մեքենա են պայթեցրել. զոհվել են զինվորականներ
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում զինվորական ավտոմեքենայի պայթյունից զոհվել է 2, վիրավորվել՝ 4 զինվորական, հաղորդում է թուրքական Milliyet թերթը:
Ահաբեկչությունն իրականացվել է Սիրաբեքիր-Բինգյոլ մայրուղու վրա՝ Լիջ շրջանում:
Նախնական տվյալներով՝ ահաբեկչության հետևում կանգնած են Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամները:
Նշված շրջանում իրադրությունը շարունակում է լարված մնալ: Հիշեցնենք, որ 2 օր առաջ թուրքական օդուժը սկսեց օդային օպերացիա իրականացնել Իրաքի հյուսիսում տեղակայված քուրդ գրոհայինների դեմ: