Թուրքիայում ավտոմեքենայի պայթյունից զինվորականներ են զոհվել և վիրավորվել
Դեպքը տեղի է ունեցել Սիրիային սահմանակից Մարդին նահանգում:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, զինվորական կետերից մեկում գործի է դրվել ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը:
Բացի այդ, պայթյունից հետո կրակոցներ են հնչել զինվորականների ուղղությամբ, ինչի հետևանքով 11 զինվորական տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հաղորդվում է նաև 2 զոհի մասին:
Ըստ տեղեկությունների՝ պայթյունն իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամները: