211652_close_icon
views-count1952 դիտում article-date 10:41 28-07-2015

Պայթեցրել են թուրք-իրանական գազատարը

Իրանա-թուրքական գազատարի՝ Թուրքիայի Ագրի նահանգով անցնող հատվածը այս գիշեր պայթեցվել է: Այդ մասին հայտնել է Anadolu գործակալությունը: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդիզի խոսքով՝ պայթյունն իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամները: Գործակալությունը նշում է, որ այն տեղի բնակչության շրջանում խուճապ է առաջացրել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր