211652_close_icon
views-count33490 դիտում article-date 19:06 31-07-2015

Բժշկուհին ասում էր. «մամոչկի, նա վիխոդ», հումոր էր անում. պատմել է հիվանդանոցում մահացած ծննդկանի եղբայրը. Տեսանյութ

Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/29/60659/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 26-ին Մ. Մարգարյանը, ով գտնվում էր հղիության 35-րդ շաբաթում, ինքնազգացողության վատացում էր ունեցել և տեղափոխվել էր «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ 2 օր անց ավելի էր սրվել Մ. Մարգարյանի առողջական վիճակը և նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ 30 րոպեում կեսարյան հատում էին կատարել: Տեղի բժիշկների մեծ ու պատասխանատու գործողության արդյունքում 2 կգ քաշով ծնված նորածին աղջկա կյանքը հաջողվում է փրկել, իսկ ծննդկանը կեսարյան հատումից հետո, ցավոք, մահացել էր: Սակայն հուլիսի 29-ին մահացած Մերի Մարգարյանի նորածին դուստրը նույնպես մահացել է։ «Արմենիա» TV-ն ներկայացրել է նոր մանրամասներ ողբերգության մասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր