Դեսպան Սմբատյանը հանդիպեց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Հանս-Յոխեն Ֆուխթելի հետ
Հուլիսի 29-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության պետքարտուղար Հանս-Յոխեն Ֆուխթելի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-գերմանական կապերի ամրապնդմանը, երկկողմ հարաբերություններին, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մտքեր փոխանակվեցին գլոբալ և տարածաշրջանային հարցերի ու ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների շուրջ: