Դեսպան Սմբատյանը հանդիպեց «Շվարցկոպֆ» և «Հերթի» հիմնադրամների կրթաթոշակակիրների հետ
Հոկտեմբերի 20-ին Բեռլինում` ՀՀ դեսպանությունում, տեղի ունեցավ դեսպանության և գերմանական «Շվարցկոպֆ Երիտասարդ Եվրոպա» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկում, որին մասնակցում էին «Շվարցկոպֆ» և «Հերթի» հիմնադրամների փորձագետներ և կրթաթոշակակիրներ:
Բացման խոսքով ելույթ ունեցան «Շվարցկոպֆ» հիմնադրամի նախագահ Անդրե Շմիթցը և «Հերթի» հիմնադրամի կրթաթոշակակիր Լիլիթ Գասպարյանը:
Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունների, ՀՀ-ԵՄ և հայ-գերմանական հարաբերությունների վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկավ Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը:
Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանեց ներկաներին հետաքրքող բազմաթիվ հարցերի: