1261 դիտում
11:01 05-08-2015
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ալկոհոլային շուկայի կարգավորման ղեկավարի հետ
2015 թվականի օգոստոսի 4-ին՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայության ղեկավար Իգոր Չույանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում ալկոհոլային խմիչքների արտահանմանն ու ներմուծմանը, ինչպես նաև շուկայի կարգավորմանն առնչվող հարցեր: Նշենք, որ ՀՀ կառավարության նախորդ նիստում որոշվել էր «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ հայկական կոնյակի իսկության հավաստումը և նույնականացումը վերապահել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:
Գործընկերները քննարկել են նաև սննդամթերքի անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցության հեռանկարները:
Նմանատիպ նյութեր
860 դիտում
21:23 17-11-2015
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը Մոսկվայում հանդիպում է ունեցել ռուս գործընկերոջ հետ
Այս բաժնից
634 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
490 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
622 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան