860 դիտում
21:23 17-11-2015
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը Մոսկվայում հանդիպում է ունեցել ռուս գործընկերոջ հետ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 17-ին հանդիպել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայկական ընկերությունների՝ ԵԱՏՄ պահանջներին համապատասխանեցման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները: Ռոսսելխոզնադզորը բարձր է գնահատել 2015 թվականի ընթացքում ՍԱՊԾ-ի կողմից այս նպատակով կատարված քայլերն ու ջանքերը։ Արմեն Հայրապետյանը վստահեցրել է, որ այդ աշխատանքները կշարունակվեն նաև հետագայում:
Հիմք ընդունելով վերոնշյալը` ընդգծվել է, որ հայկական ընկերությունները, որոնք ՍԱՊԾ-ի կողմից գնահատվել են ԵԱՏՄ պահանջներին ու նորմերին համապատասխանող, կարող են արտահանել իրենց արտադրանքը Ռուսաստանի Դաշնություն:
Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող կենդանական ենթահսկման ապրանքների սերտիֆիկացման հարցը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ-երկրների միջև այս ենթախմբի ապրանքատեսակների տեղափոխման լիարժեք հետագծելիությունը։ Այս նպատակով Ռոսսելխոզնադզորն առաջարկել է կիրառել ռուսական տեղեկատվական Արգուս և Մերկուրի համակարգերը, որոնք կարող են լուծել խնդիրը՝ ԵԱՏՄ երկրների համար դառնալով միասնական տեղեկատվական համակարգ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2038 դիտում
18:29 04-10-2024
Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր
3397 դիտում
11:55 01-10-2024
Խաչքարի բացում՝ կապիտան Արայիկ Մաթևոսյանի հիշատակին. aravot.am
2866 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ