Երևանի քաղաքապետարանում և մայրաքաղաքի վարչական շրջաններում քաղաքացիների ընդունելությունների հուլիս ամսվա ամփոփագիր
Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները: Հուլիսի 1-31-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում ընդունելություններին մասնակցել է 134 քաղաքացի, իսկ վարչական շրջաններում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 547 քաղաքացի:
Բարձրացված հարցերի առնչությամբ կազմակերպվել է խորհրդատվություն, տրվել են սպառիչ պատասխաններ, անհրաժեշտության դեպքում` նաև պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս բարձրացված հարցերով դիմած քաղաքացիներն ուղղորդվել են համապատասխան իրավասության կառույցներ: