Դանիացի պատանին Ռոնալդուին նմանվելու համար մեծ գումարներ է ծախսել
Շանթա անունով դանիացի պատանին պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին նմանվելու համար մի քանի հազար եվրո է ծախսել և նույնիսկ փոխել ազգանունը:
«Բառերով չեմ կարող ասել, թե որքան եմ հիացած Կրիշտիանուից: Պատկերացում չունեմ, թե որքան եմ ծախսել, որ հնարավորինս նմանվեմ նրան, բայց դա մի քանի հազար է կազմում:
Ես Ռոնալդուի հետ հանդիպել եմ մի քանի անգամ և չեմ կարող բացատրել, թե որքան հրաշալի մարդ է նա», ասել է 17-ամյա Շանթան:
Պատանին մի քանի անգամ փորձել է հանդիպել Ռոնալդուի հետ, մի քանի անգամ մեկնել Մադրիդ և ի վերջո հասել նպատակին: