211652_close_icon

«Ռեալը» Նեյմարի համար պատրաստ է ռեկորդային գումարներ ծախսել

views-count2889 դիտում article-date 16:55 27-01-2016
Մադրիդի «Ռեալը» ամեն գնով ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին, ինչի համար պատրաստ է 24-ամյա ֆուտբոլիստին 5-ամյա ռեկորդային պայմանագիր առաջարկել, ըստ որի նա տարեկան 35 մլն եվրո կստանա: Նեյմարին ձեռք բերելու հարցում ամենաշատը շահագրգռված է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, որը հանուն դրա պատրաստ է բաժանվել իր թիմի գլխավոր աստղից` Կրիշտիանու Ռոնալդուից: «Բարսելոնայի» հետ ունեցած պայմանագրով, որը գործում է մինչև 2018թ. ամառը, Նեյմարի հրաժարագինը կազմում է 190 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր