211652_close_icon
views-count14501 դիտում article-date 18:40 06-08-2015

Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղի բնակիչները գյուղապետի և հրշեջ-փրկարարների հետ մի քանի ժամ պայքարում էին երեխայի անփութության պատճառով առաջացած խոշոր հրդեհի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղի բնակիչներից մեկի տան բակում կուտակված մոտ 3 հազար խոտի հակը այրվում է և կա վտանգ, որ կրակը կտարածվի: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը` ջոկատի հրամանատար Պապ Եբրեմյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջները գյուղացիների և գյուղապետ Հարութ Չվչյանի գլխավորությամբ կարողացել են կրակի տարածման դեմն առնել և այս պահին մեծ դժվարությամբ համատեղ պայքարում են, որպեսզի կրակը մարեն: Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ խոտի դեզը պատկանում է Էդիկ Մանուկյանին և, ըստ նախնական տեղեկությունների` կրակը առաջացել է մանկահասակ աղջկա անփութության հետևանքով: Հրշեջները մի քանի անգամ 10 տոննայից ավելի ջուր էին վերալիցքավորում իրենց ավտոմեքենան ու միակ սփոփանքն այն էր, որ ջրի կանալը շատ մոտ էր հրդեհի վայրից: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր