211652_close_icon
views-count47271 դիտում article-date 22:52 23-08-2019

Մի քանի ժամ է, հրշեջները, ոստիկանները, զինվորականներն ու քաղաքացիները պայքարում են Վայոց Ձորի մարզի Հերմոն գյուղի Եղեգիսի կիրճում առաջացած խոշոր հրդեհի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, հերթական հրդեհի դեպքն է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 14:53-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերմոն գյուղում այրվում է անտառածածկ տարածք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, 1 օպերատիվ խումբ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի 3 օպերատիվ խումբ: Տեղում եղել են նաև ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և պաշտպանության նախարարության N զորամսի զինվորներն ու Եղեգնաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ կրակի տարածման դեմ պայքարում են ինչպես հրշեջները, ոստիկաններն ու զինվորականները, այնպես էլ մեծ թվով գյուղացիներ ու մի քանի բնապահպաններ: Բժիշկներն էլ իրենց հերթին հերթապահություն եհն իրականացնում, որպեսզի, եթե իրենց կարիքը լինի, ապա շտապ առաջին բուժօգնությունը ցուցաբերեն տուժածներին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր