211652_close_icon
views-count2893 դիտում article-date 21:10 07-08-2015

Գվատեմալայում հայտնաբերվել է քարե սալիկ՝ մայաների արքայի մասին գրություններով

Գվատեմալայում գտնված քարե սալիկը պատմում է աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի՝ մայաների արքա Էլ-Աչիոտալեի կառավարման մասին: Նա թագավորել է 1600 տարի առաջ՝ համանուն քաղաքում: Հնագետները տաճարում պեղված գտածոն թվագրել են V-րդ դարով: Սալիկի մի կողմում փորագրված է արքայի գլուխը, մյուսում՝ հիերոգլիֆները պատմում են նրա 40-ամյա կառավարման մասին: Քարե սալիկը գտնվել է պատահաբար բացված գաղտնարանում: Այն այնքան փոքր է, որ հնագետներն այնտեղ մտնում են կքանստած:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր