211652_close_icon
views-count3751 դիտում article-date 18:14 13-08-2015

Գերմանիայում աղջիկը լճում ոսկյա սալիկ է գտել

Գերմանական Բավարիայում գտնվող Քյոնիգսզե լճում լողանալիս մի աղջիկ մոտ երկու մետր խորության վրա գտել է կես կիլոգրամանոց ոսկյա սալիկ, որի արժեքը 15 հազար եվրո է: Ոստիկանությունը փորձում է պարզել ոսկու ծագումը եւ գտնել սեփականատիրոջը: Ոստիկան-ջրասուզակներն արդեն հետազոտել են լճի հատակը, բայց այլ բան չեն գտել: Կարծիք է շրջանառվում, որ այն պատկանել է նացիստներին, ինչը ոստիկանությունում հերքել են:

Նմանատիպ նյութեր