211652_close_icon
views-count6163 դիտում article-date 22:14 23-02-2016

Mars-ը հետ է կանչում 4 մլն սալիկ` շոկոլադի մեջ պլաստիկ հայտնաբերելու պատճառով

Շոկոլադե սալիկներ արտադրող Mars Inc. ամերիկյան ընկերությունը հետ է կանչում իր արտադրանքը` Գերմանիայում շոկոլադի մեջ պլաստիկի հայտնաբերման պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ն: Հայտնի է , որ հետ կանչման են ենթարկվելու Mars, Snickers, Milky Way Minis և Milky Way Miniatures շոկոլադե սալիկները, ինչպես նաև Celebrations կոնֆետների հավաքածուն` 2016-հունիսի 19-ից մինչև 2017-ի հունվարի 8-ը պիտանելիության ժամկետով: Ընկերությունից հայտնել են, որ պլաստիկի հետքեր են հայտնաբերվել արտադրանքներից մեկում միայն, սակայն հետ կկանչվեն 4 մլն շոկոլադե սալիկներ` Իսպանիայից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Բելգիայից, Իտալիայից: Նշենք, որ Գերմանիայի Mars մասնաճյուղը օրական 10 մլն շոկոլադե սալիկ է արտադրում:

Նմանատիպ նյութեր