211652_close_icon
views-count5554 դիտում article-date 22:00 07-08-2015

27-ամյա զինծառայողը վիճաբանության է միջամտել եւ երկու հոգու դանակահարել

27-ամյա Արտաշես Խանֆերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գտնվելով զինվորական ծառայության մեջ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի գյուղամիջյան ճանապարհին միջամտել է գյուղի բնակիչներ Մ. Աբրահամյանի և Վ. Ավանեսյանի վիճաբանությանը, որի ընթացքում երկու անգամ ապտակել է Վ. Ավանեսյանին։ Ապա գոտկատեղից հանելով կենցաղային աշխատանքներ կատարելու համար նախատեսված դանակը և դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է Վ. Ավանեսյանի աջ ձեռքին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։ Բացի այդ, վիճաբանության մեջ է մտել Դավիթ և Արամայիս Բաբայանների, Է. Գասպարյանի հետ, որի ընթացքում դանակով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է Ա. Բաբայանին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։ Նրա դեմ քրեկան գործ է հարուցվել` ՀՀ քրեկան օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սևանի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր