211652_close_icon
views-count48966 դիտում article-date 11:52 09-08-2015

Խոշոր ավտովթար Սևանի ճանապարհին. բախվել են ԲՄՎ-ն, «06»-ն ու Opel-ը. «06»-ը շրջվել է, Opel-ը՝ հայտնվել ձորում. Վիրավորներին օգնել է նաև «Տնփեսայի» հերոսներից մեկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 39 կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի բնակիչ 24-ամյա Էդգար Քոսակյանի վարած ԲՄՎ մակնիշի 34 FO 293 համարանիշի, Աբովյան քաղաքի բնակիչ 25-ամյա Օնիկ Մելիք-Ստեփանյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի 34 ZT 227 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ 37-ամյա Ալբերտ Ստեփանյանի վարած «Opel Corsa» մակնիշի 14 SA 004 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ը գլխիվայր շրջվել է, Opel-ը բախվել է ճանապարհի երկաթբետոնե արգելապատնեշին և 50 մ գլորվելով, հայտնվել ձորում, իսկ ԲՄՎ-ն էլ բախվել է ճանապարհի երկաթբետոնե արգելապատնեշին: Վթարի հետևանքով Երևանի բնակիչներ Տիգրան Նալբանդյանն ու Արման Բաբայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ է գործել Հրազդան Բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, ինչպես նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների հետ վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենաներից: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելիս մեծ օգնություն է ցուցաբերել նաև «Արմենիա» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Տնփեսա» կատակերգության հերոսներից Վահագը, ով Կորյուն Անուշավանիչի վարորդն է: Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Վաշտի հրամանատարի ուղեկցությամբ էլ օպերատիվորեն ժամանածՀրազդանի հիվանդանոցի բժիշկները շտապ օգնության մեքենայով առաջին վիրավորին տեղափոխել են հիվամնդանոց: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Արկադի Ղումաշյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը ԲՄՎ-ի վարորդն է եղել, ով բախվել է նախ «06»-ին, շուռ տվել այն, հետո՝ Opel-ին նրան էլ շպրտել ձորը, իսկ նրա թռիչքը ձոր պահել է երկաթե արգելապատնեշը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ԲՄՎ-ի վարորդի վրայից ալկոհոլի հոտ էր գալիս, իսկ նա հերքում էր, որ ինքը խմած է: Սակայն քննիչ Ա. Ղումաշյանի կողմից նշանակված բժշկական փորձաքննությամբ հիվանդանոցում պարզվեց, որ նա մեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր