211652_close_icon
views-count76754 դիտում article-date 19:35 24-07-2017

Խոշոր ավտովթար Սևանի ճանապարհին. 22-ամյա վարորդը Opel-ով բախվել է երկաթե արգելապատնեշին, այնուհետև գովազդային վահանակի սյանն ու գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Վաղինակ Մադունցը իր վարած Opel Vectra մակնիշի 35 CR 717 համարանիշի ավտոմեքենայով դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բաժանարար երկաթե արգելապատնեշին, այնուհետև ճանապարհի բաժանարար գոտում տեղակայված երկաթե գովազդային վահանակի սյանը և, գլխիվայր շրջվելով, հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ խմբին վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ իրեն լավ է զգում: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ՀՆՓԱԻԿ թիվ 18 փրկարարական ջոկատը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Ա. Խաչատրյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի ոստիկանապետ Լաերտ Գրիգորյանը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [b]Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:[/b] [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր