ԱՄՆ-ում դատավորն ամբաստանյալին առաջարկել է ընտրել՝ բանտ կամ ամուսնություն
ԱՄՆ Տեխաս նահանգում դատավոր Ռենդալ Ռոջերսը «էկզոտիկ» դատավճիռ է կայացրել Ջոսթեն Բանդիի հանդեպ, որը մեղավոր է ճանաչվել իր ընկերուհու նախկին ընկերոջը ծեծելու համար:
Դատավորը նրան ընտրության առաջ է կանգնեցրել՝ կամ 15 օրով բանտ նստել, կամ ամուսնանալ ընկերուհու հետ՝ դատավճռի հրապարակումից 30 օրվա ընթացքում:
Ջոսթենն ընտրել է ամուսնությունը՝ ասելով, որ եթե բանտ նստեր, կզրկվեր աշխատանքից: Հարսնացուն էլ անկեղծացել է, թե վաղուց էին պլանավորում ամուսնանալ: