1595 դիտում
22:27 10-08-2015
Դեսպան Սարգսյանը մասնակցել է Սինգապուրի անկախության 50-ամյակին նվիրված միջոցառումներին
ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Սինգապուրի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում օգոստոսի 9-ին մասնակցեց Սինգապուրի անկախության 50-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարություններին:
Դեսպանը ներկա գտնվեց զինվորական շքերթին, տոնական համերգին, մասնակցել է Սինգապուրի Կառավարության կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:
Միջոցառումների ընթացքում դեսպան Սարգսյանն առանձնազրույց ունեցավ Սինգապուրի փոխվարչապետ Թեո Չի Հինի հետ, ում փոխանցեց ՀՀ կառավարության ջերմ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքներն ազգային տոնի կապակցությամբ:
Սինգապուրի արտաքին գործերի նախարար Կ․Շանմուգամի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում դեսպան Սարգսյանը վերջինիս փոխանցեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի շնորհավորանքները և լավագույն մաղթանքները՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերություններն էլ ավելի կընդլայնվեն և կզարգանան:
Նմանատիպ նյութեր
1339 դիտում
17:09 04-08-2014
Նախագահ Սարգսյանը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին
Այս բաժնից
589 դիտում
19:09 13-01-2025
Քարկոփ բնակավայրում տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ է կառուցվում
1141 դիտում
18:44 13-01-2025
Լյովա Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական
568 դիտում
18:31 13-01-2025
Իտալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին