9913 դիտում
09:22 11-08-2015
Նոր էլիտար հարսանիք է սպասվում. ՀԺ
«Հայկական ժամանակը» տեղեկացել է, որ նոր էլիտար հարսանիք է շուտով սպասվում.
«Առաջիկա օրերին սպասվում է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր աղջկա և ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի տղայի հարսանիքը: Միրզոյանի ծննդավայր Արամուսի գյուղացիների կարծիքով, դա հաշվենկատ քայլ է: Ըստ Միրգոյանի համագյուղացիների, ՀՔԾ նախկին պետը վերջին շրջանում չի կարողանում իրացնել իրեն պատկանող քարհանքից հանված քարն ու «շեբենը»:
Տրանսպորտի և կապի նախարարի հետ խնամիանալը այս տեսանկյունից բարերար ազդեցություն կարող է թողնել: Ամենաշատը շեբեն օգտագործվում է ճանապարհաշինության մեջ: Իսկ ՏԿ նախարարությունը ճանապարհաշինական ծրագրերի խոշորագույն պատվիրատուն է: Երեկ Միրզոյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է ամուսնության փաստը, իսկ մյուս դիտարկումները որակել է որպես «ճղճիմ հարցեր»»։
Նմանատիպ նյութեր
47465 դիտում
16:45 29-04-2018
Հարսանիք՝ սահմանին. Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում հարսանիք էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
11435 դիտում
09:43 02-10-2014
Տեղի կունենա ևս մեկ էլիտար հարսանիք. ՀԺ
Այս բաժնից
679 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
916 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2224 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ