Շվեդական IKEA խանութում անհայտ անձը սպանել է 2 հոգու. տեսանյութ
Շվեդիայի Վեստեոս քաղաքում անհայտ անձը մտել է IKEA խանութ եւ սառը զենքով սպանել 2 մարդու: Եւս մեկ հոգի վիրավորվել է:
Խանութի ներկայացուցիչը հաստատել է, որ միջադեպի ժամանակ երկու մարդ է մահացել: Դեպքի հանգամանքները քննվում են: