Կանադայում անհայտ անձը արբալետով սպանել է 3 հոգու. ևս 2-ը վիրավոր են
Կանադական Տորոնտո քաղաքի խաչմերուկներից մեկում անհայտ անձը արբալետով սպանել է 3 հոգու: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ևս 2 հոգի հոսպիտալացվել են դեպքի վայրից:
Այս պահին ոստիկանությունը հայտարարել է, որ հանցագործը ձերբակալված է: Տարածքը շրջափակված է: