211652_close_icon
views-count3836 դիտում article-date 12:54 08-11-2018

Երևանում ապամոնտաժվում են ապօրինի վահանակներն ու ցուցանակները

Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվում են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին և Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին չհամապատասխանող գովազդային նյութերը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղադրումը (տեղաբաշխումը)իրականացվում է Երևան քաղաքի ավագանու «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու և արտաքին գովազդի տեղաբաշխման /տեղադրման/ համայնքային կանոնները հաստատելու մասին 18.11.2009թ. N37-Ն որոշման» և Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին համապատասխան: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ նախօրոք, մինչև արտաքին գովազդ տեղադրելը, անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն:

Նմանատիպ նյութեր