ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2014/2015 մրցաշրջանի լավագույն խաղացողի երեք թեկնածուներին
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2014/2015 մրցաշրջանի լավագույն խաղացողի երեք թեկնածուներին:
Նրանք են՝ «Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսին, Լուիս Սուարեսը եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Քվեարկության արդյունքում լավագույն տասնյակում տեղ են գտել նաեւ Ջանլուիջի Բուֆոնը, Նեյմարը, Էդեն Ազարը, Անդրեա Պիրլոն, Արտուրո Վիդալը, Կառլոս Տեւեսը եւ Պոլ Պոգբան:
Ուշագրավ է, որ լավագույն տասնյակում «Յուվենտուսն» ունի 5 ներկայացուցիչ, իսկ «Բարսելոնան»՝ 3:
Ընդհանուր առմամբ քվեարկության ժամանակ ձայն են ստացել 35 խաղացող: