Սնուպ Դոգգի որդին ավարտում է մարզական կարիերան
Հայտնի ռեփեր Սնուպ Դոգգի որդին` Կորդելլ Բրոդուսը, որոշել է ավարտել ամերիկյան ֆուտբոլում իր կարիերան, որպեսզի կենտրոնանա դերասանական գործունեության վրա, գրել է AP-ն: Այս տարվա փետրվարին Բրոդուսը միացել էր Լոս-Անջելեսում Կալիֆոռնիական համալսարանի (UCLA) խմբին: Խմբի մարզիչը ևս հաստատել է երաժիշտի որդու` մարզական կարիերան ավարտելու մասին տեղեկությունը:
Նշվում է, որ 2015-ին լույս է տեսել վավերագրական ֆիլմ` «Սնուպը և նրա որդին. Հայրական երազանքներ» անվանումով: