211652_close_icon
views-count1297 դիտում article-date 16:11 17-08-2015

«Բոկո Հարամ»-ի առաջնորդը հերքել է իր մահվան լուրը

Նիգերիայում գործող «Բոկո Հարամ» իսլամիստական ծայրահեղական խմբավորման առաջնորդը հերքել է իր մահվան լուրը եւ ասել, որ դեռեւս համարվում է խմբավորման առաջնորդ: Աբուբաքր Շեկաուի մահվան մասին լուրը օրեր առաջ տարածել էր Չադի նահագահը՝ ասելով, որ նրա մահից հետո նոր առաջնորդը պատրաստ է բանակցությունների: Հիշեցնենք՝ «Բոկո Հարամ»-ի զինյալները վերջերս հավատարմության երդում են տվել «Իսլամական պետությանը»:

Նմանատիպ նյութեր